
Վարդերեսյանը պարտվեց հենց առաջին մարտում
66 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը իր առաջին իսկ մարտում հարավկորեացի Կիմի դեմ ոչնչով աչքի չընկավ: Երիտասարդ մարզիկի գործողությունները հուշում էին, որ նա մեծ հնարավորություններ չունի, իսկ կորեացին օգտագործեց իր պահերը եւ անցավ 1/8: Այժմ Վարդերեսյանի հնավորությունը այն կլինի, որ Կիմը դուրս գա եզրափակիչ, ինչը թույլ կտա նրան պայքարել բրոնզի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել