HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Ալեքսանյանը 1/4-ում է

21-ամյա 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ինչպես եւ սպասվում էր, առանց դժվարության հաղթահարեց 1/8-ում իտալացի Տիմոնչինիի արգելքը եւ մտավ 1/4: Այստեղ մեր ըմբիշը գոտեմարտելու է իրանցի Ռեզայիի հետ, որը հաղթել է թուրք Իլդեմին: Այս անգամ հաջողության հասնելու դեպքում կարծես թե լուրջ արգելքներ չեն լինի եզրափակիչի ճանապարհին: Մնում է, որ Արթուրը լավ հանդես գա նաեւ իրանցու հետ մարտում: 

Նշենք նաեւ, որ 66 կգ քաշում Հովհաննես Վարդերեսյանին հաղթած կորեացի Կիմը հաղթել է նաեւ կուբացի Մյուլենսին ու դուրս եկել 1/4: Եթե նա դուրս գա եզրափակիչ, Վարդերեսյանը կպայքարի բրոնզի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter