
Արտադրական առանձին գործառույթ է կասեցվել․ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)՝ առկա արտադրատեսակներից կատարելով նմուշառումներ:
Լաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր:
Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը՝ կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել