Նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը վատագույն ցուցանիշն ուներ
Այսօր պայքարից դուրս մնաց նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը: Մեր մարզուհին ընդգրկված էր A ենթախմբում, որտեղ 21 մարզիկներից 3 դուրս մնացին պայքարից, իսկ Հարությունյանը արդյունք ցույց տված ատլետների մեջ վատագույն ցուցանիշն ուներ: Հարությունյանը նիզակը նետեց 47,65 մ, իսկ, օրինակ, խմբի առաջատար չեխ Սպոտակովան՝ 66,19 մ: Եզրափակիչ մտան երկու խմբերում լավագույն արդյունք ցույց տված 6-ական մարզուհիները:
Վաղը իր ուժերը կփորձի մեկ այլ նիզականետորդ՝ Մելիք Ջանոյանը:
Լուս.՝ london2012.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել