HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթնամթերքի արտադրությունում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. արտադրամասի գործունեությունը կասեցվել է

«Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Քարակերտ) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը։

«Այսպես՝

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի կուտակումները, մակերևույթներին բորբոսի առաջացումը,

- աղաջրային ավազանների և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և բեռնման տարածքների հատակները, պատերը և առաստաղները գտնվել են ոչ նորոգ և մաքուր վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատված են եղել բորբոսով:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter