HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մարտի 28-ին Բեռնում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությանը: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը բարձր է գնահատել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին Շվեյցարիայի հետևողական աջակցությունը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter