HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն ինչ անելու ենք, որ Գյումրին չունենա ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ». Ռուբեն Մխիթարյան

Քիչ առաջ Գյումրու 31/18 ընտրատեղամասում ընտրեց պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

Մխիթարյանը պնդեց, որ Գյումրիում հաղթանակը ամենաշատը պետք է իշխող ուժին։ 

«Հիմա այդ մարդկանց հաղթանակը այստեղ պետք է, որ իրենք թոզ փչեն թե՛ սեփական երկրի ժողովրդի, թե՛ միջազգային հանրության աչքերին, որ իրենք լեգիտիմություն ունեն մեր բոլորի փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնելու համար»,- ասաց նա։

Մեկնաբանելով վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի հետ՝ Մխիթարյանն ասաց, որ նույնիսկ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն չգիտի, թե Փաշինյանը ինչ փաստաթղթի տակ է դնելու իր ստորագրությունը։

Խոսելով ընտրապայքարից՝ Մխիթարյանն ասաց. «Սարիկի ԱԱԾ-ական բարեկամը, օդից կախված լուրերի համաձայն, ինչ-որ բաներ է անում»։

Մխիթարյանի խոսքով՝ ընտրություններում բավարար ձայներ ստանալու ու անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում նա չի հրաժարվի ավագանու անդամի մանդատից և կշարունակի իր ընդդիմադիր գործունեությունը այդ դերում։

«Մենք ամեն ինչ արել ու անելու ենք, որ Գյումրին չունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ»,- ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը կոչ արեց երիտասարդներին ակտիվ մասնակցել ընտրություններին։ 

«Գյումրին երիտասարդանալու կարիք ունի, թող երիտասարդներն ակտիվ գան ու մասնակցեն ընտրությանը»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter