
Գյումրիում և Փարաքարում ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 8.47%-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%-ը:
Լուսանկարը՝ Հետքի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել