
Գյումրու 31/35 ընտրատեղամասում խախտված էր քվեարկության գաղտնիությունը
Գյումրի համայնքում գտնվող 31/35 ընտրատեղամասում խախտված էր քվեարկության գաղտնիությունը։ Քվեախցիկները տեղադրված էին այնպես, որ ընտրատեղամաս մտնող յուրաքանչյուր ոք կարող էր տեսնել, թե ինչպես է քվեարկում քվեախցիկում գտնվողը։
Կոմունիստական կուսակցության վստահված անձը հետևում է քվեարկությանը
Խնդրի մասին 31/35 տեղամասի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո, քվեախցիկների աջ կողմում վարագույր կախեցին՝ վերացնելով խախտումը։ Հանձնաժողովի նախագահին քվեարկության գաղտնիության խախտման մասին տեղեկացրել էր նաև «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդը։
Խախտումը վերացվեց ժամը 13:00-ին։ Մինչ այդ պահն ընտրատեղամասում գրանցված ընտրողների 1544 ընտրողից 220-ը կամ 14,2%-ն արդեն մասնակցել էր քվեարկությանը։
Ժամը 13:30-ի դրությամբ 31/35 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 227 ընտրող։
Մեկնաբանել