HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհայտ անձինք առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածուին. «Մեր քաղաքը» դաշինք

Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք առևանգել են «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածուին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։

«Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների՝ նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter