HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Ով հաղթեց Գյումրու 31/59 ընտրատեղամասում 

Ժամը 20:00-ին Գյումրիում և Փարաքարում  ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գյումրու 82 և Փարաքարի 16 ընտրական տեղամասերում սկսվեց քվեների հաշվարկը։

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը (նախնական տվյալներ):

Գյումրի քաղաքում գտնվող «Հենզել և Գրետել» մսուր-մանկապարտեզում, որտեղ տեղակայված է 31/59 ընտրական տեղամասը, ընտրության իրավունք ունեցող 760 հոգուց քվեարկությանը մասնակցել է 264 ընտրող կամ 34,7%-ը։

31/59 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը ուղիղ 20:00-ին փակեց տեղամասի դուռը և քվեատուփը, սկսվեց քվեների հաշվարկը։

Գյումրու 31/59 ընտրատեղամասում ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 100 ձայն, կամ 37,87%
  2. «Հայաստանի կոմունիստական» կուսակցություն - 77 ձայն, կամ 29,16 %
  3. «Ապրելու երկիր» կուսակցություն - 8 ձայն, կամ 3,03 %
  4. «Մայր Հայաստան» կուսակցութունների դաշինք - 23 ձայն, կամ 8,71%
  5. «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» - 4 ձայն, կամ 1,51 %
  6. «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - 7 ձայն, կամ 2,65%
  7. «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցություն - 11 ձայն, կամ 4,16%
  8. «Մեր քաղաքը» կուակցություննների դաշինք - 12 ձայն, կամ 4,54%
  9. «Իմ հզոր համայնք» կուսակցություն - 20 ձայն, կամ 7,57%
  10. Անվավեր - 2 քվեաթերթիկ կամ ընդհանուր քվեաթերթիկների 0,75%-ը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter