
Գյումրու թիվ 31/17 ընտրատեղամասում հաղթել է ՔՊ-ն
Գյումրու թիվ 31/17 ընտրատեղամասում ավարտվեց ավագանու արտահերթ ընտրությունների ձայների հաշվարկը։ Այստեղ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 157 ձայն։
Երկրորդ տեղում է Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 130 ձայն։
Երրորդ տեղում է Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 87 ձայն։ Անվավեր է համարվել 5 քվեաթերթիկ։
Ընտրատեղամասի ընտրողների ցուցակում է 1386 ընտրող, որից այսօր քվեարկել է 503 հոգի (36,2%)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել