Կորեացին ու իրանցին կանաչ լույս վառեցին մեր ըմբիշների առաջ
66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանն ու 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կպայքարեն բրոնզի համար, քանի որ նրանց հաղթած կորեացի Կիմը եւ իրանցի Ռեզային մտան իրենց քաշի եզրափակիչներ: Այժմ սփոփիչ առաջին մենամարտում Վարդերեսյանը կհանդիպի կուբացի Մյուլենսին, ով նույնպես պարտվել է կորեացուն: Իսկ Ալեքսանյանի առաջին մրցակիցը կլինի թուրք Իլդեմը, ով առաջին փուլում պարտվեց Ռեզայիին:
Ալեքսանյանը թուրքին հաղթելու դեպքում կմրցի կուբացի Էստրադայի հետ, եւ հաղթանակը նրան օլիմպիական բրոնզ կբերի: Վարդերեսյանի ճանապարհը մի քիչ երկար է, նա նախ պետք է հաղթի Մյուլենսին, հետո լիտվացի Վենցկաիտիսին եւ բրոնզի համար մարտում՝ ֆրանսիացի Գենոյին: Ավելի բարձր են գնահատվում Ալեքսանյանի հնարավորությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել