HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մելիք Ադամյան փողոցից հանված 59 թեղու փոխարեն տնկվել է 82 գնդաձև կատալպա

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ։
***
Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ: Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյունի փողոց ընկած հատվածում տեղադրվել են 200 փոքր լեդային, 100 մեծ լամպային և 250 միջին լեդային լապտեր: 
***
Վերջին շուրջ երեք տարում Երևանում ավելացվել է բոլորովին նոր 45.8 հա կանաչ տարածք, հիմնվել են 5 քաղաքային անտառ. 

  • Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ 8.5 հա,
  • «Հաղթանակ» զբոսայգուն հարող Սարալանջի հատվածում՝  4 հա,
  • Եռաբլրին հարող լանջերին՝ 15 հա,
  • Նորքի այգիներում՝ 7 հա, 
  • Ավանում՝ 1 հա, 
  • «Փարոս» գյուղանտառում՝ 2,7 հա,

Մնացածը՝ այգի-պուրակներ են:
Կառուցվել և հիմնանորոգվել է 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի։
***
Մելիք Ադամյան փողոցից հանվել է 59 փտած, ծեր, հիվանդ ու վթարային վիճակում գտնվող թեղի, փոխարենը տնկվել է 82 գնդաձև կատալպա, որոնք մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման բնագավառում. լավ աճում են արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն են տարբեր հողային պայմանների նկատմամբ, հիվանդությունների նկատմամբ կայուն են, չեն առաջացնում ալերգիկ միջավար:
***
Հանրային ներդրումային ծրագրով քննարկման փուլում է 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման, երկու դեպոների վերակառուցման ու արդիականացման, մինչև 230 հա քաղաքային այգու կառուցման՝ Դալմայի այգիներում և ընտրված որևէ մայրուղու վերակառուցման, որպես առանձնացված տրանսպորտային երթուղի հարակից սպասարկող ենթակառուցվածքներով, փաթեթը:
***
Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 401 հազար 169, որից տրոլեյբուսներում՝ 83 հազար 932, մետրոպոլիտենում՝ 505 հազար 917 և ավտոբուսներում՝ 1 մլն 811 հազար 320: 
***
Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածը վերակառուցելու նպատակով տարածքում գերակա շահ ճանաչելու որոշման մասին նախագիծն արդեն մեկ անգամ քննարկվել է Կառավարությունում՝ նախարարական կոմիտեի նիստում, որտեղ հնչած առաջարկների ու դիտողությունների հիման վրա նախագիծը լրամշակման փուլում է: Դրան զուգահեռ՝ տարածքում առկա գույքի օտարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով «Երևաննախագիծ» ընկերությունը կատարել է առկա գույքի նոր չափագրություն՝ դրանք վկայականներում առկա սխեմաների հետ համադրելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter