HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09։56-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter