
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
Երևաբի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 2-ից
երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում:
Մասնավորապես Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարակից ճանապարհահատվածում և Դավիթաշեն–Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել