
Աքորու միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի պաշտոնի մրցույթ է հայտարարել
ՀՀ Լոռու մարզի «Աքորու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ' հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հիշեցնենք, որ 2011 թ.-ի դեկտեմբերի 20-ին Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի ընտրության արդյունքներով դպրոցի գործադիր տնօրեն էր ընտրվել Անահիտ Մուսայելյանը: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, սակայն, չէր ընդունել ընտրության արդյունքները, այն համարել էր կեղծված և դեկտեմբերի 21-ից ի նշան բողոքի դադարեցրեց ուսումնական պարապմունքները:
Դրանք վերսկսվեցին 2012 թ.-ի փետրվարի 8-ին' Անահիտ Մուսայելյանի կողմից Լոռու մարզպետին հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո: Հետայդու մարզպետի հրամանով դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Սիլվա Սիմոնյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել