HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը համալրվել է փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենայով. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցը համալրվել է 12 նոր՝ «Կերխեր» (Kärcher) բազմաֆունկցիոնալ մաքրող տեխնիկայով, որոնք նախատեսված են քաղաքի փողոցների և մայթերի մաքրման ու ձմեռային սպասարկման աշխատանքների համար։ Հայտնում են քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

«Այս մեքենաներն ապահովում են սանիտարական մաքրում, իսկ ձմռանը նաև ձյան մաքրման, աղով և ավազով մշակման գործառույթներ։ Նոր տեխնիկան թույլ կտա կազմակերպել ավելի արագ և որակյալ մաքրում՝ մեծացնելով աշխատանքների արդյունավետությունը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է տեխնիկայի հնարավորություններին և նշել, որ մայրաքաղաքի մաքրության որակը քաղաքապետարանի կարևոր առաջնահերթություններից է։ Նա նաև ընդգծել է, որ սանմաքրման հավաքակայանն առաջիկայում կրկին կհամալրվի»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter