
Հայաստանը երրորդ մեդալն ունի. Ալեքսանյանը բրոնզ նվաճեց
Գյումրեցի 21-ամյա 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը բրոնզ նվաճեց՝ հաղթելով կուբացի Էստրադային: Արթուրը ոսկե մեդալի իրական հավակնորդ էր, սակայն պարտվեց իրանցի Ռեզայիին ու ստիպված էր բավարարվել բրոնզով: Այդուհանդերձ, սա նույնպես մեծ նվաճում է երիտասարդ մարզիկի համար, որն այս տարի դարձել էր նաեւ Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանն այժմ 1 արծաթ ու 2 բրոնզ ունի: Մեր հունահռոմեական թիմը 2 մեդալ ապահովեց, ամսի 5-ին փոխչեմպիոն էր դարձել Արսեն Ջուլֆալակյանը:
Լուս.՝ sport.news.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել