HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ներկա է գտնվել ՈՒԱԿ նոր Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը: Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ռադիոթերապևտիկ մասնաշենքը հագեցվել է ամերիկյան հայտնի «Varian» ընկերության վերջին սերնդի Halcyon ճառագայթային բուժման արագացուցչային համալիրով, իսկ ևս երկու բազմաֆունկցիոնալ գերժամանակակից բժշկական արագացուցիչներ նախատեսվում է տեղադրել առաջիկա ամիսներին: Ըստ պատասխանատուների՝ ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մասնաշենքում կմատուցվեն որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Արդյունքում՝ պացիենտները կստանան ամբողջական, ճշգրիտ ու միջազգային չափանիշներին չզիջող բժշկական օգնություն և բուժում:

Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել նաև հիմնական մասնաշենքի արդիականացման ուղղությամբ իրականացված շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների, բուժհաստատության կողմից մատուցվող նոր ծառայությունների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter