HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանից վերադարձած դատապարտյալի բաճկոնի աստառի տակ մարիխուանա է հայտնաբերվել

Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժինը հայտնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկել են դատարանից վերադարձված դատապարտյալ Ա․Զ․-ին եւ նրա բաճկոնի աստառի տակ թաքցված փաթեթ հայտնաբերել։

«Դրանում առկա են եղել ընդհանուր 1,84 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն և դեղնավուն զանգվածներ։ Ա․Զ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն, դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա է, իսկ դեղնավունը՝ թութուն։  

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,-ասված է ՔԿԾ հաղորդագրության մեջ։ 

Լուսանկարը՝ ՔԿԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter