
Եվրոպայի խորհրդի գրասենյակը հավելված է նվիրել ՊՆ-ին
Պաշտպանության նախարարությունը «Համազգեստով քաղաքացի» բջջային-հեռախոսային հավելված է նվեր ստացել։ Այն մշակվել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվերով՝ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը Պաշտպանության նախարարությանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին առաջարկում է այն օգտագործել։ Հավելվածի նպատակը զորակոչի ենթակա քաղաքացիների և զինծառայողների շրջանում մարդու իրավունքների պաշտպանությունը, նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գործընթացը խթանելն է:
Հավելվածի կառավարման հարթակը նույնպես կտրվի Պաշտպանության նախարարությանը։ Դրա շրջանակում հավելվածից կօգտվի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել