HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ։

Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 16-ին, Լոռու մարզի Կիրովական քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2023-2025թթ. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ,

III-XI.2023թ.` ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ,

2020-2023թթ.` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ,

VIII-VIII.2020թ.` ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի /N զորամաս/ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ,

2014-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,

2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Բազումի քննչական բաժանմունքի պետ,

2012-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,

2009-2012թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,

2008-2009թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ,

2006-2008թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պրոֆիլակտիկայի խմբի ոստիկանության տեղամասային տեսուչ,

Կրթություն

2006թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

ՀՀ նախագահի 2021 թվականի համապատասխան հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter