Freedom House-ը ավարտում է աշխատանքը Հայաստանում. Անդրանիկ Շիրինյան
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտում է աշխատանքը Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։
«Ավելի քան չորս անհավատալի տարիներից հետո իմ ճանապարհը Freedom House-ի հետ Հայաստանում ավարտվում է, քանի որ կազմակերպությունն այստեղ ավարտում է իր աշխատանքը:
Պատիվ էր առաջնորդել ամենադժվարին ժամանակներում և կանգնել այդքան ոգեշնչող գործընկերների, ընկերների և մարդու իրավունքների պաշտպանների կողքին։
Երախտապարտ եմ այն ամենի համար, ինչին մենք միասին հասել ենք»,- գրել է Շիրինյանը։
Լուսանկարում՝ Անդրանիկ Շիրինյանը,
նկարը՝ Շիրինյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել