HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր վթար Գյումրիի Սախարովի հրապարակում. 4 զոհ

Այսօր' ժամը 03.40-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Սախարովի հրապարակի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 529 պ/հ ավտոմեքենան բախվել է Մ. Խորենցաու 40/Ա հասցեում գտնվող դեղատան պատին և շրջվել։ Պատահարի հետևանքով վարորդ' 1988 թ. ծնված Մկրտիչ Մանուկյանը և երկու ուղևոր տեղում մահացել են, մեկ ուղևոր ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ, որը տեղում հերթապահություն է իրականացրել:

Ժամը 04.25-ին փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 3 զոհերի դիերը և վիրավորին։ Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում ճան.երթ. կանոնավորումը ԲԱՑԱՐՁԱԿ չի գործում: Մի բան ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԵՐՊՈՎ սխալ է: Վիճակն այնքան է ձեռքից բաց ընկել,որ արդեն ամենօրյա ճան.երթ. զոհ/զոհեր Չլինել է տարօրինակ դարձել Հայաստանում: Հանքարդյունաբերությունից հետո Հայաստանին սպառնացող ամենամեծ ՎՏԱՆԳԸ ճան.երթևեկության կաթվածահար վիճակն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter