
Բողոքի ցույց` ի պաշտպանություն Մարիամ Գևորգյանի
Վաղը' ժամը 12:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է ցույց' Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջև' Մարիամ Գևորգյանի գործով:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հիշեցնում է, որ Մարիամի սկեսուրը' Հայկանուշ Միքայելյանը իր որդու' Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել էոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման:
Քննիչի որոշմամբ' Զիրոյանն ազատ է արձակվել' Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմառաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել