
Վիզաների ազատականացման գործընթացը մտել է գործողությունների ծրագրի փուլ
Այսօր՝ ապրիլի 7-ին, մեկնարկել է եվրոպական փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան և ինչպես նախորդը, սա ևս տևելու է 4 աշխատանքային օր, իսկ արդյունքում ձևավորվելու է 2 զեկույց, որոնց հիման վրա էլ հունիսին պատրաստ կլինի գործողությունների վերջնական և փոփոխման ենթակա չլինելու նախագիծը։ Սյս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Երկխոսությունը եվրոպական գործընկերների հետ սկսվել է քննարկվել դեռևս սեպտեմբերին՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի այցով։
Ինչպես նշեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը, պայմանագրի կետերի ամբողջական հաստատումից հետո կսկսվեն ծրագրային ներգրավման աշխատանքները, որոնցից կարևոր ու մեզ անծանոթ բաղադրիչը եղել է կենսաչափական անձնագրի առկայությունը։
«Ծրագիրը վերջնաժամկետ չունի, և երբ ամբողջությամբ պատրաստ կլինենք՝ այդ ժամանակ էլ կներդրվի վիզաների ազատականացման ծրագիրը»,- հավելեց Նելլի Դավթյանը։
Սյունե Կիրակոսյան
ԵՊՀ, Ժոռւնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Լուսանկարը՝ ՆԳՆ կայքից
Մեկնաբանել