
Շտապօգնության մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է
Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։
Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,- գրել է նա։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ մեքենայում գտնվող բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:
«Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին»,- հայտնել է նա։
Լուսանկարն՝ արխիվային
Մեկնաբանել