HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեի հաղորդմամբ՝ օրերս «Ագարակ» անցման կետում Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի ՆԱ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում, կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։

«ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները համատեղ, կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են փայլաթիթեղյա տարաների մեջ լցված և փաթեթավորված ընդհանուր՝ 11962 գրամ քաշով 15 փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով։ 

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի ՆԱ-ն, ով ներկայացվել է Քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն։ 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ քաղաքացի ՆԱ-ն ձերբակալվել է և քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանող ոմն ԷՆ-ին։ 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների  շրջանակում, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով և մշակվել հատուկ քիմիական նյութով, պարզվել է նաև ԻԻՀ ժամանող անձի ինքնությունը: Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի ԷՆ-ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։

Վերջինս ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ուղևորվել է ՆԱ-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում, օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո, քաղաքացի ԷՆ-ին են փոխանցվել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների փոխարինված զանգվածով փաթեթները:  Վերջինս, ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից` թմրամիջոցի մաքսանենգության և իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե:  

Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան` ԻԻՀ քաղաքացիներ ՆԱ-ն և ԷՆ-ն կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter