
Այրվել են ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ պրիլի 8-ին՝ ժամը 11։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել