HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ինչպես նաև իրացնելու նպատակով ապօրինի տեղափոխել և պահել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:

«Հանցավոր խմբի անդամները նախնական համաձայնության են եկել ԻԻՀ 2 բնակչի հետ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում դրանք ապօրինի իրացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ «Մարիխուանա» տեսակի՝ ընդհանուր 3,5 կգ և «Մեթամֆետամին» տեսակի՝ ընդհանուր 2,9 կգ քաշով թմրամիջոցների պարունակությամբ փաթեթներ:

Այնուհետև՝ Ա.Խ.-ն թմրամիջոցների նշված փաթեթները մաքսային հսկողությունից թաքցնելով և թմրամիջոցի տեղափոխման համար սահմանված արգելքը խախտելով՝ ԻԻՀ-ից ապօրինի տեղափոխել է դեպի ՀՀ տարածք, ապա հիշյալ թմրամիջոցների փաթեթներն իրացնելու նպատակով շահադիտական դրդումներով ապօրինի պահել է թաքստոցում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարել ու աշխարհագրական տեղորոշումների հետ «WhatsApp» հավելվածով ուղարկել է ԻԻՀ տարածքից գործող խմբի անդամ ոմն Ա.Հ.-ին, որից հետո անմիջապես ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Մ.Ռ.-ի, Պ.Վ.-ի և Ս.Զ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը), Ա.Խ.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգություն), Է.Ջ.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter