
Գործարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի «114 տեղեկատու» տելեգրամյան հարթակը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդում է, որ և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն այսուհետ կարող են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ ինքնաշխատ եղանակով՝ Տելեգրամ ալիքում գործարկված «114 տեղեկատուի» միջոցով։
«Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու անվանումը կամ մուտք գործել https://t.me/mlsa114_bot հղմամբ։
Առաջարկվող բաժիններից Դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող ոլորտը, ապա հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝
∙ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերի,
∙ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի,
∙ կենսաթոշակների և նպաստների,
∙ աջակցության ծրագրերի,
∙ այլնի վերաբերյալ։
Ըստ անհրաժեշտության՝ համակարգը հնարավորություն է տալիս կապ հաստատել նաև մասնագետների հետ։
Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել