HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ը հայտարարում է տաղավարի վերանորոգման բաց մրցույթ

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը վերանորոգման ծառայություններ մատուցող անհատներին և կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Հետք»-ի տաղավարի վերանորոգման բաց մրցույթին։ Տարածքը, որը գտնվում է Երևանում, ունի 51 ք/մ մակերես: Այն օգտագործվելու է որպես տաղավարային նկարահանումների տարածք։ 

Մրցույթն իրականացվում է 3 լոտով. 

  • Լոտ 1. Ընդհանուր 51 քմ տարածքի ներքին հարդարման աշխատանքների իրականացում և ձայնամեկուսացմամբ մետաղապլաստե եռաշերտ ապակեփաթեթով 5 (յուրաքանչյուրը՝ մոտ 2,5 քմ մակերեսով) լուսամուտների չափագրում, պատրաստում և տեղադրում։
  • Լոտ 2. Ընդհանուր 51 քմ տարածքի ներքին հարդարման աշխատանքների իրականացում (միջնորմի քանդում, տարածքի վերանորոգման ու հարդարման աշխատանքների իրականացում, տարածքի էլեկտրական լարերի փոխարինում, առաստաղին ստուդիական լույսերի տեղադրում և այլ աշխատանքներ)։
  •  Լոտ 3. Ձայնամեկուսացմամբ մետաղապլաստե եռաշերտ ապակեփաթեթով 5 (յուրաքանչյուրը՝ մոտ 2,5 քմ մակերեսով) լուսամուտների չափագրում, պատրաստում և տեղադրում։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն համապատասխան փորձ և նշված աշխատանքներն իրականացնելու հմտություններ։ 

Աշխատանքները պետք է կատարվեն առավելագույնը 2 ամսվա ընթացքում՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին։ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նպատակ դաշտում պարտադիր նշելով «Հետք»-ի տաղավարի վերանորոգման մրցույթի հայտ։ Նամակում պետք է նշվի, որ դիմող կազմակերպությունը կամ անհատ ձեռներեցը հետաքրքրված է շինարարական աշխատանքների մրցույթով և կարող է կատարել այդ աշխատանքները նշված ժամանակահատվածում: Բացի այդ, նամակին պետք է կցվեն նաև կազմակերպության կամ անհատ ձեռեներեցի` պետական ռեգիստրում գրանցման հանգամանքը վկայող փաստաթուղթը և նախկինում վերանորոգված տարածքների լուսանկարների պորտֆոլիոն։

Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր։ Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 19-ն է։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 094-48-00-54 հեռախոսահամարով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter