
Վերջին 50 տարում մահացած հեղինակները կցուցակվեն
Կառավարությունը ապրիլի 10-ին որոշեց հաստատել արվեստի ստեղծագործությունների՝ վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը։ Որոշման արդյունքում, անկախ ստեղծման ժամանակից, այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ։ Դրանք Հայաստանի Հանրապետությունից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:
Ըստ հիմնավորման՝ մշակութային արժեքները նախատեսում են արտահանել լիցենզիայի կամ ժամանակավոր արտահանման իրավունքի թույլտվության հիման վրա: Գործադիրում նշում են, որ որոշման նպատակը մշակութային ժառանգության պահպանումն ու հայ հեղինակների ստեղծագործությունների շարժը հսկելն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել