HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ուսումնական հաստատություն կմիավորվի

Կառավարությունն ապրիլի 10-ին որոշեց միավորել «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը» և «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը»։ Նորոգումից հետո ուսումնական գործընթացը նախատեսում են իրականացնել Նոր Գեղիում։ Կառույցների հեռավորությունը մոտ 6 կմ է։

«Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում»  սովորում է շուրջ 247 ուսանող։ Քոլեջում դասավանդվում է 7 մասնագիտություն․ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում», «Մեղվաբուծություն», «Ջերմատնային տնտեսություն», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Գյուղատնտեսագիտություն», «Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում» և « Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքագրում և մթերում»։

 «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանում»  սովորում են շուրջ 176 ուսանող։ Դասավանդվում է 8 մասնագիտություն․ «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակարգիչների շահագործում», «Խոհարարական գործ», «Ապակու արտադրության տեխնոլոգիա», «Հաշվապահություն» և «Կարի արտադրության տեխնոլոգիա»: 

Բյուրեղավանի ուսումնարանի տարածքն, ըստ ԿԳՄՍՆ հիմնավորման, լիարժեք չի օգտագործվում։ Փոխարենը լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Ուսումնարանի մասնաշենքերը չեն նորոգվել։ Իսկ Նոր Գեղիի քոլեջին ամրացված ուսումնական մասնաշենքը ներկա պահին հիմնանորոգվում է։ Այժմ քոլեջում դասերը երկհերթ են և գործում են Արգել գյուղում։ Վերանորոգումից հետո նախատեսում են նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա։

Գործադիրի հիմնավորմամբ՝ բարձրորակ կրթության համար պայմաններ կստեղծվեն, կրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն մանկավարժական ներուժով և արդյունավետ կօգտագործվեն պետական բյուջեի միջոցները:

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter