HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է ատոմակայանի նախկին կոմերցիոն տնօրենից բռնագանձել 17 անշարժ գույք եւ 1.8 մլրդ դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում. 1 տրանսպորտային միջոց.
  • 5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • տրամադրված փոխառությունների ապօրինի մասի՝ 325 միլիոն 195 հազար դրամ պահանջի իրավունքը.
  • 430 միլիոն 380 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ.
  • 1 միլիարդ 91 միլիոն 682 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը: Այս մասին հայտնում է դատախազության Հանրային կապերի բաժինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter