
ՃՏՊ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 12:25-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի սկզբնամասում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12:33-ին, մարել՝ 12:51-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել