HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թալինցի նորաթուխ պատգամավորն ու կուտակած ունեցվածքը

Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում առաջին անգամ հայտնվեց խորհրդարանում: Պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Մինչ այդ նա 10 տարի ղեկավարել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքը:

Թեև իր կենսագրության ոչ այնքան հարուստ փորձին, Մնացական Մնացականյանը հասցրել է 16 անուն անշարժ գույք ձեռք բերել: Պատգամավորը Թալին քաղաքում ունի 13 տնամերձ հողամաս, բնակելի տուն, օժանդակ կառույցներ, վարելահողեր, արտադրական շինություններ, հասարակական շինություններ:

Մ. Մնացականյանը Արագածոտնի մարզի Լուսակն գյուղում ունի նաեւ 16.87 հա վարելահող, իսկ Երեւանի Բաղրամյան փողոցում` 104.8քմ մակերեսով բնակարան եւ հողամաս: 

Մնացական Մնացականյանը 2011թ. մարտի 1-ից մինչեւ 2012թ-ի նույն ժամանակահատվածը որպես աշխատավարձ Թալինի քաղաքապետարանից ստացել է 1 մլն 667 հազար 700 դրամ, 3 մլն 500 հազար դրամի եկամուտ էլ պատգամավորին ապահովել է բնամթերքի վաճառքը:

Այս տարվա մարտի 1-ի դրությամբ Մնացական Մնացականյանն իր հաշվին ունեցել է 75 մլն դրամ եւ 25 հազար դոլար:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորին է պատկանում «Թալինի ավտոտրանսպորտային եւ ճանապարհների» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 99.7 տոկոսը:

Մեկնաբանություններ (6)

Թորգոմ
Գ.Բալասանյանին. գուցե ասեք թե Բաղրամյան պողոտայի(այլ ոչ թե փողոցի)որ մասում է Ձեր նշված վարելահողը
Արմեն պողոսյան
Թալինցի նորաթուխ պատգամավորն ու կուտակած ունեցվածքը իսկ Երեւանի Բաղրամյան փողոցում` 104.8քմ մակերեսով բնակարան եւ վարելահող: այս տեղեկատվությունը տրամադրող և հրապարակող ԳԵՂԱՑԻՆԵՐԻՆ ի գիտություն, որ երևանը իրենց հերերի պատկերացմամբ իրենց նման նորաթուխ գեղացիների արոտավայր չի ու Բաղրամյան պողոտայի վրա վարելահողեր չկան, որի իրենց նմանները գան ու արածեն: Ախր դուք ինչ գործ ունեիք երևանում, որ...............
Գեւորգ
(1 -ին, 2-ին) Հայի բնավորություն է: Հարցի էությունը թողած՝ մանրուքների վրա եք շեղվում: Նախ՝ պողատան ինքնին փողոց է, մի քիչ մեծ ու ճոխ տեսակը: Իսկ հողամասն էլ հողակտոր է նշանակում, կարող է պարտեզ լինի (կամ պարտեզիկ, չափի մասին չի նշվում) Դուք (2) այն «վարելահող» ու «արոտավայր» եք տեսնում (?) որոնք ավելի մեծ չափսեր են ենթադրում ու ավելորդ բաներ եք ասում: Իմ կարծիքով Գ. Բալասանյանից միայն շնորհակալ պետք է լինենք, որ չի վախենում թշնամիներ վաստակելուց ու ներկայացնում է թե ովքեր են «ազնվագույն» մեծավորները
Արամ
Գ.Բալասանյանին. տեսնես քեզ նման տեղեկություններ հայտնողը ինչքան է տվել(USD), կամ գիտես թե նա ինչեր ունի Հայաստանում և արտերկրում, քեզ ինչքան պիտի վճարենք, որ նրանց ունեցվածքի մասին էլ մի քիչ գրես, թե կյանքը թանկ է
Գրիշա
Հարգելի Արամ, ինձ տեղեկություններ հայտնողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: Մնացական Մնացականյանն ինքն է վերը տեղեկությունները հայտարարագրի տեսքով փոխանցել ԿԸՀ-ին: Ինչ վերաբերում է ինձ վճարելուն, ասեմ, որ իզուր ժամանակ ես կորցնելու դրա վրա: Ավելի լավ է այդ գումարը ծախսես քո կրթության վրա, որպեսզի հետագայում վիրավորական հայտարարություններ անելուց առաջ հասկանաս դրա հետեւանքները:
ԳԱԼՈԻՍՏ
SRA HASHVOV ER MARZPETI EXBAJR@ DDUM ASEL ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter