
Լույս է տեսել «Հնդկահայք-2011» տարեգիրքը
2012 թվականի օգոստոսի 8-ին Կալկաթայում (Հնդկաստան) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ հնդկահայոց հոգևոր հովվության և Հայոց մարդասիրական ճեմարանի «Հնդկահայք-2011» երկլեզու (հա-յերեն-անգլերեն) տարեգիրքը:
Տարեգրքի հիմնադիր-հրատարակիչն է հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ով տարեգրքի իր ողջույնի խոսքում ընդառաջ գալիք հոբելյաններին` ի մասնավորի ասել է. ՙ2012 թվականը համայն հայության կյանքում նշանավորվում է հայկական տպագրության սկզբնավորման 500-ամյակով:
2012 թվականը հնդկահայոց կյանքում նշանավորվում է Մադրասին նվիրված ևս երկու հոբելյաններով` Սուրբ Աստվածածին հայաստանյաց առաքելական եկեղեցու 300 և Մադրասում սկզբնավորված հայկական տպագրության 240-ամյակներով՚:
Ջանասիրությամբ և խնամքով կազմված հանրագիտարանային այս պրակը հնդկահայոց տպագրության ավանդույթների շարունակությունն է և համապարփակ ներկայացնում է տարվա համայնքային անցուդարձն ու Մարդասիրական ճեմարանի գործունեությունը, ձեռքբերումներն ու առաջընթացը:
Հնդկահայության փառավոր և հարուստ պատմության մասին հոդվածներ պարունակող տարեգիրքը հրատարակվել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության հովանավորությամբ:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել