HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Ալավերդիում

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Նոր մասնաճյուղը տեղակայված է քաղաքի կենտրոնում, ապահովված է հարմար ենթակառուցվածքով և հասանելի է ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների համար։ Ֆասթ Բանկի նպատակն է ավելի հասանելի դարձնել բանկային ծառայությունները տեղացիների և հարակից համայնքների բնակիչների համար։

Ֆասթ բանկի Ալավերդի մասնաճյուղի կառավարիչ Կոլյա Հարությունյանն ասել է․ «Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը ներկայացված է Ալավերդի քաղաքում։ Սպասարկման սրահն աշխատելու է 24/7 ռեժիմով։ Մասնաճյուղը համալրված է ժամանակակից սարքավորումներով և սպասարկման հարմարավետ սրահով։ Հաճախորդները կարող են կատարել իրենց բանկային բոլոր գործարքները, կատարել փոխանցումներ, վճարումներ, ներդնել ավանդներ, ձեռք բերել պարտատոմսեր և կատարել այլ ֆինանսական գործարքներ»։

Մասնաճյուղը գործում է հաճախորդամետ մոտեցմամբ՝ ապահովելով արագ, հարմարավետ և որակյալ սպասարկում։ Ֆասթ Բանկում գործում են արագ սպասարկման գոտիներ, էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը նվազեցնում է սպասման ժամանակը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնվում է մարզերում՝ նպատակ ունենալով բանկային ծառայությունները հասանելի դարձնել բոլորի համար։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter