HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հաղորդում են Քրեակատարողական ծառայությունից։

Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով Ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական բաժանմունքներ, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Կալանավորված անձինք և դատապարտյալները Ծովինար Թադևոսյանին ներկայացրել են իրենց հուզող հարցերը։

Աշխատանքային այցի շրջանակներում Ծառայության պետը ծանոթացել է նաև ազատազրկված անձանց մատուցվող սննդին, օրվա ճաշացանկին։

Ծովինար Թադևոսյանի աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter