HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահին

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության եւ փոխադարձ հարգանքի վրա:

Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Ազգային ժողովում իր ղեկավարությամբ գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը:

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհը կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նշելով Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորմանն ուղղված քայլերի առանձնահատուկ դերը խորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու եւ նոր հեռանկարների ստեղծման հարցում:

Հարիվանշ Նարայան Սինգհը մեծապես կարեւորել է 2024 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան՝ ընդգծելով փոխայցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում։

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հնդկաստանի պատվիրակության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նախագծի առթիվ՝ շեշտելով, որ Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, եւ տարբեր ոլորտներում առկա է մեծ ներուժ:

Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter