HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը հանդիպել է ՄԹ պետնախարարին

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ «Մեր երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությունը լավ հիմք է ձևավորել տարբեր ուղղություններով որակապես նոր և առավել խորը համագործակցության զարգացման համար, և մենք շարունակում ենք համատեղ ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։ 

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ որպես Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր հանգրվան: Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի։

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter