HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Մոնիկա Սիմոնյանը

ՀՀ նախագահի հրամանագրով Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,-նշված է հրամանագրի մեջ։

Մոնիկա Սիմոնյանը ծնվել է 1981թ. հունվարի 30-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն լեզվի և քաղաքագիտության ֆակուլտետը։ 

2019-ից 2021 թվականներին եղել է Շվեդիայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար, ապա 1-ին քարտուղար, 2021-ից 2023թվականներին աշխատել է որպես ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության ԵԱՏՄ բաժնի վարիչի պ/կ, ապա' բաժնի վարիչ, 2023-2024թթ. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության 1-ին քարտուղարն էր, իսկ 2024-ից մինչև 2025թ. ապրիլ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական/մշտական ներկայացուցչի տեղակալ էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter