
Կամբոջայում և Մոլդովայում ՀՀ դեսպաններ են նշանակվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Կամբոջայում և Մոլդովայում Հայաստանի դեսպաններ է նշանակվել։
Վիետնամում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։
Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»,-ասված է հրամանագրերում։
Մեկնաբանել