
Տիգրան Ավինյանը կընդունի Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Տիգրան Ավինյանը կընդունի Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին։
«Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։
Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։
Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,-նշված է Հայկ Կոստանյանի գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել