HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 662 հազար ԱՄՆ դոլար վնասը

Դատախազությունից հայտնում են, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների 50 և 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը, այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2020-2024 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով, դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները:

«Մասնավորապես՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 51/2 և Երևան քաղաքի Վրացական փողոց 16/5 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերում ներառել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ անշարժ գույքի փաստացի գնի փոխարեն պայմանագրերում նշելով ավելի ցածր գին:

Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի ապրիլի 11-ին դատախազը, սեփական նախաձեռնությամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցել վերոնշյալ անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումները կայացնելուց հետո, նշված անձանց ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ ընկերությունների սեփականատերն ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու փաստը և վերականգնել պետությանը պատճառված վնասից՝ 1 միլիոն 662 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 650 միլիոն դրամը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր