HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը

Վճարովի բովանդակություն

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երևանյան մասնաճյուղը վերաբացվեց՝ նոր ու ժամանակակից դիզայնով: Մասնաճյուղը մասնագիտանալու է բիզնես հաճախորդների սպասարկման ուղղությամբ:

Հասցեն՝ Երևան, Քրիստափորի 4/13 և 2/8: «Մենք գիտենք, թե բիզնես հաճախորդների համար որքան կարևոր է արագ սպասարկումը և անհատական մոտեցումը: Այդ իսկ պատճառով մենք փոխել ենք սպասարկման կոնցեպտը և արդեն իսկ ունենք 6 բիզնես մասնաճյուղեր՝ հատուկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

Մասնագիտացված մասնաճյուղերում բիզնես հաճախորդների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն արագ և պրոֆեսիոնալ սպասարկում ապահովելու համար»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկում բիզնես հաճախորդը ստանում է ծառայությունների լայն փաթեթ իր բոլոր ֆինանսական կարիքները բավարարելու համար: Առանձնահատուկ պահանջարկ են վայելում պարզեցված ընթացակարգով վարկավորումը, ինչպես նաև էքսպրես վարկավորումը, որը հնարավորություն է տալիս ստանալ ֆինանսական միջոցներ առանց գրավի և երաշխավորների։

Վարկի նախահաստատումը կատարվում է 5 րոպեում: Յունիբանկն առաջարկում է նաև բիզնես լիզինգ՝ սկսած 0% տոկոսադրույքից և 0% կանխավճարից:

Հաճախորդին ընձեռվում է մատակարարի ընտրության հնարավորություն և լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ:

Ժամանակակից հարմարավետ սպասարկում ապահովելու համար ունենք նաև մոբայլ հավելված հատուկ բիզնեսի համար, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կատարել գործարքներ աշխարհի ցանկացած կետից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter