
ՏԿԵՆ նախարարի տեղակալը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութնունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։
«Փոխնախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև խորացող գործընկերության կարևորությունը՝ հատկապես ճանապարհային անվտանգության ոլորտում։
Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում. անվտանգության կառավարման հիմնական բարելավումների որոշում և կայուն ճանապարհային ենթակառուցվածքի ծրագրի մշակում» խորագրով ուսումնասիրությանը աջակցելու նպատակով։
Դրամաշնորհի շրջանակում կֆինանսավորվեն Հայաստանի ճանապարհային անվտանգության կառավարման համակարգի համապարփակ ուսումնասիրությունները։ Դրանք կներառեն անվտանգության կառավարման ներկա գործընթացների վերլուծությունը՝ արդյունավետ կառավարման գնահատմամբ։ Բացի այդ՝ կիրականացվի ռազմավարական, բարձր ռիսկայնությամբ միջանցքների անվտանգության ռիսկի գնահատում՝ առանցքային ճանապարհահատվածներում աստղային վարկանշավորման միջոցով։
Այս մոտեցումը թույլ կտա բացահայտել անվտանգության տեսանկյունից առավել խնդրահարույց հատվածները, և մշակել համապատասխան միջամտություններ։
Ուսումնասիրությունների արդյունքում կբացահայտվեն ճանապարհային անվտանգության կառավարման գործող պրակտիկաներում առկա բացերը, կձևակերվեն անվտանգության բարելավվմանն ուղղված քաղաքականությունները, ինչպես նաև առանցքային շահագրգիռ գերատեսչությունների միջև համակարգված համագործակցության ապահովման նպատակով ինստիտուցիոնալ մեխանիզմներ կներդրվեն:
Քննարկվեցին նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Մեկնաբանել