
Դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ
Դատախազությունից հայտնում են, որ պահանջ է ներկայացվել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում, 1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում,
- Երևանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1 անշարժ գույքի, Եղեգնավանում՝ 2 անշարժ գույքի շուկայական արժեքները,
- 1 տրանսպորտային միջոց,
- 1 իրավաբանական անձում մասնակցություն,
- 1515 ԱՄՆ դոլար փոխառության պահանջի իրավունք,
- ավելի քանի 587 միլիոն 350 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել